Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հիմնական մտահոգությունը սեփական եկամուտների հավաքագրումն է

Հիմնական մտահոգությունը  սեփական եկամուտների հավաքագրումն է
12.06.2012 | 02:35

Հունիսի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկման առարկան վերջին շաբաթվա ընթացքում մարզին պատուհասած տարերային ու տեխնածին աղետների պատճառած վնասներն էին, կրթական, քաղաքաշինական հարցեր: Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց Ֆրանսիայի Պակա մարզի պատվիրակության հետ մեկշաբաթյա աշխատանքային հանդիպումների արդյունքները:
Մարզպետը վերստին իր դժգոհությունն է արտահայտել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման անբավարար ցուցանիշների առնչությամբ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ